Վթարի են ենթարկվել «Վերջին զանգի» միջոցառման մասնակիցները․ 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

սֆսֆս

Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 18-ամյա Հրաչյա Պետրոսյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ գյուղում «Վասպուրական» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կողաշրջվել: Գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Հ. Պետրոսյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 18-ամյա Մուշեղ Շաբոյանն ու 18-ամյա Աշոտ Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է վարույթ: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները «Վերջին զանգ» միջոցառման մասնակիցներ են եղել, իսկ Հ. Պետրոսյանն էլ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: 

--00—ՍՊ