Աննա Վարդապետյանն այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

347392540_1303195543742143_6099768854647250673_n

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստան կատարած այցի շրջանակում մայիսի 30-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսություն։

Գլխավոր դատախազը հանդիպել է Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանին և աշխատակազմին, ծանոթել Հյուպատոսության գործունեությանը:

--00—ՅՄ