Երևանում 3 ամսական աղջնակի մահվան փաստով նախաձեռնվել է վարույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

9fdae5d7-981e-415e-bbe1-411bf665b097.jpg

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նրոք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է մայիսի 28-ին «Մուրացան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։ 

Այդ օրը, ժամը 07։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 3 ամսական աղջնակ է, ով հիվանդանոց է տեղափոխվել շտապօգնութան բժիշկների 04 խմբի կողմից Այգեստան փողոցի տներից մեկից։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի 23-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր աղջնակը առողջական խնդիրներ չի ունեցել։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

--00--ԶՀ