Մինսկը Երևանի հետ ռազմավարական գործընկերության զարգացման հույս ունի. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

B75I2049

Մինսկն ակնկալում է, որ Երևանի հետ կառուցողական երկխոսությունը կշարունակվի համապարփակ գործընկերության զարգացման նպատակով։ Այս մասին ասվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում, փոխանցում է Sputnik Արմենիան։

Փաշինյանը նշում է ծննդյան օրը:

«Երկրի ղեկավարը նշել է, որ կառուցողական երկխոսության շարունակություն է ակնկալում` ուղղված բելառուսա-հայկական համապարփակ գործընկերության զարգացմանը, ինտեգրացիոն միավորումներում սերտ փոխգործակցությանը, միջազգային հարթակներում ռազմավարական համագործակցությանը»,-նշված է Բելառուսի նախագահի կայքում հրապարակված ուղերձում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ