ԱՄՆ–ը կմասնակցի նոր ԱԷԿ-ի կառուցման անվտանգության գնահատման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

39284940_0_77_1600_977_2072x0_60_0_0_281a6e197411701e74a20753cc12dcaf

Այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստին հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և ԱՄՆ-ի միջուկային կարգավորող հանձնաժողովի միջև միջուկային անվտանգության հարցերով տեխնիկական տեղեկատվության փոխանակման և համագործակցության մասին» hամաձայնագիրը հաստատելու մասին» նախագիծը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի մարտի 14-ին Վաշինգտոնում։ Այն պետք է վավերացվի խորհրդարանում և ստորագրվի ՀՀ նախագահի կողմից։

--00—ՅՄ