Մեծերիս պարտքն է անել ամեն ինչ, որ երեխաներն ապրեն, մեծանան և իրացնեն իրենց կարողությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

350141074_815139509624101_6921502267928242506_n

Այսօր Երեխաների պաշտպանության օրն է:

Յուրաքանչյուր երեխա ծնվում է որպես անհատականություն՝ իր յուրահատուկ տաղանդով, կարողություններով ու ներաշխարհով: Նրա ծնողների, մեզնից յուրաքանչյուրի, պետության խնդիրն է, կարողանալ հայտնաբերել այդ տաղանդը, օգնել, որ այն ծաղկի ու ծառայի և՛ իրեն, և՛ հայրենիքին:

Միևնույն ժամանակ, մեծերիս պարտքն է անել ամեն ինչ, որ երեխաներն ապրեն, մեծանան և իրենց տաղանդն ու կարողությունները, գիտելիքն ու հմտություններն իրացնեն խաղաղ  ու ապահով հայրենիքում:

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ ընտանիքի ապագայի, ազգի ապագայի, երկրի ապագայի, բանակի ապագայի, հողի ապագայի...

Այսօր մեր ապագայի պաշտպանության օրն է:

Արմեն Սարգսյան

Հայաստանի չորրորդ նախագահ

--00—ՅՄ