4 քննիչ է ձերբակալվել՝ թմրանյութերի շրջանառության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

1540472033_6347_v1.thumb_.jpg

Երեւանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) եւ  441-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելը, անցնելը»,- նշել է Աբրահամյանը։

Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով, որ նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն։

--00--ԶՀ