«Ուշուով» եմ զբաղվել, պատգամավոր դառնաք, չկռվեք իրար հետ․ Թանդիլյանը պատասխանեց երեխաների հարցերին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում պատասխանել է երեխաների հարցերին։

Զրույցի ընթացքում Մանե Թանդիլյանը նշեց, որ «ուշուով» է զբաղվել, նույնիսկ դան ունի՝ պատասխանելով փոքրիկներից մեկի այն հարցին, թե ի՞նչ սպորտաձևով է ինքը զբաղվել․ «Զբաղվել եմ նաև գիմնաստիկայով, պրոֆեսիոնալ զբաղվել եմ բասկետբոլով, նաև կարատեով» ,-ասաց նա՝ հավելելով, որ արևելյան մարտարվեստը ամրապնդում է մարմինը և հոգին՝ ընդգծելով, որ դպրոցներում պետք է արևելյան մարտարվեստ դասավանդվի։

Երեխաներից մեկը հարցրեց նաև՝ երբ պատգամավորները կռվում են, այնտեղ մայրիկ կա՞, թե՝ ոչ, ինչին ի պատասխան Թանդիլյանն արձագանքեց՝ ինչ լավ հարց է․ «Չգիտեմ՝ այնտեղ մամա կա, թե՝ ոչ, բայց որ միասին քննարկելու կուլտուրա և էթիկա չկա՝ դա հաստատ։  Հուսով եմ, որ դա տեսնելով կհասկանաք՝ երբ մեծանաք ու դառնաք պատգամավորներ պետք է այնպես պահեք ձեզ, որպեսզի հետո ԱԺ նիստերը նայող ձեր պես փոքրիկներից չամաչեք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ