Բարձր եմ գնահատում ձեր հանձնառությունը․ Տոկաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

ghazaxstani-naxagahy-ugherdz-e-n214809-1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ Ղազախստանի նախագահը՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ։

Ձեր արդյունավետ պետական գործունեությունը և Ձեր նախաձեռնած քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների համակարգված իրականացումը ծառայում են որպես պետության կայուն զարգացման երաշխիք, նպաստում են հայ ժողովրդի բարեկեցության բարելավմանը։

Բարձր եմ գնահատում Ձեր հանձնառությունը՝ ամուր բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված ղազախ-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, անսպառ եռանդ և մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի շահ Հայաստանի բարօրության և բարգավաճման»։

--00—ՅՄ