Ադրբեջանը խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով հիմնավորել քաղաքացիների ուղղությամբ կրակոցները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Screenshot_13

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները  հունիսի  1-ի ժամը 10։00-ի  սահմաններում կրակ են բացել  Արցախի Հանրապետության  Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում  տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ,  հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի Պն- ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող  ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ  խեղաթյուրում է  իրականությունը`  փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող  քաղաքացիների ուղղությամբ ։

--00—ՅՄ