Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

350511389_1432115040935290_3861303595022764846_n

Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։

Երևան քաղաքում`

Հունիսի 1-5-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է, 6-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  35.3°C (1990 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       5.6°C (1978 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                19.9°C

--00—ՅՄ