2023թ. հունվար-մայիսին ՊԵԿ-ն  ապահովել է 2022թ. համեմատ 19.7%-ով ավելի  հարկեր և տուրքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

85c18462-b747-4239-9fd7-5b9dad3a74a9.jpg

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով:

2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով:

--00--ԶՀ