Գնել Սանոսյանը Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

350956474_115279018249032_4982985360648293013_n

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը  Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել նոր գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տնօրեն Արսեն Գրիգորյանին կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում։

Նախարարը շնորհավորել է Արամ Ղազարյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ առաջադրված խնդիրներին կտրվեն արագ և արդյունավետ լուծումներ։

Արսեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Երևան ՋԷԿ-ի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։

Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության համար․«համոզված եմ, որ աշխատակազմի հետ, համատեղ ուժերով կհաղթահարենք մեր առջև դրված խնդիրները»,-ասել է նոր տնօրենը։

--00—ՅՄ