«Երևանի գինու օրեր» ամենամյա  փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ փողոցներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

7485e836-c81a-4bbe-86b7-4e091bc044ba.jpg

«Երևանի գինու օրեր» ամենամյա  փառատոնով պայմանավորված՝ հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները.

Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

--00--ԶՀ