Փաշինյանը գնացել է Քիշնև՝ պետության հանդեպ նոր հանցանքներ գործելու, նա վտանգավոր է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Ինչո՞ւ է Փաշինյանը խոսում սահմանների թվերից, երբևէ ՀՀ-ն չի ասել, որ ճանաչում է Վրաստանի, Իրանի ու ԱՄՆ-ի տարածքային ամբողջականությունը։ Բոլոր պետություններից զատ Փաշինյանը որոշել է ճանաչել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ասելով՝ եթե Ադրբեջանը հիմա չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մի օր կգան մեզ կասեն՝ հավաքվեք, գնացեք, դուք կադաստրի վկայական չունեք: Նման բարդ ու զգայուն իրավիճակում Փաշինյանի հայտարարությունը մեր կործանման սկիզբն է: Իսկ երբևէ որևէ պետության կադաստրի վկայական տեսե՞լ է, որ ուզում է հիմա դրանից Հայաստանն ունենա, սա վտանգավոր հայտարարություն է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Ղազարյանի խոսքով, Ալիևը Արցախի ղեկավարության հանդեպ սպառնալիք է հնչեցնում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարությունից և կարգավիճակի մասին չխոսելուց հետո: «ԱՄՆ-ի կողմից Ալիևի «համաներման» հայտարարությունը ողջունելը ժողովրդավարության փարոսը տանող պետության կողմից ընկալելի չէ, փաստորեն՝ ԱՄՆ-ն կարծում է՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն այն մակարդակի վրա է, որ այդ բռնապետի հետագա գործողությունները անպաշտպան մնացած ժողովրդի հանդեպ համարում է ողջունելի, սա նշանակում է՝ մենք պետք է պատկերացում ձևավորենք, թե իրենք ինչ վերաբերմունք ունեն իրենց դավանած արժեքների նկատմամբ:

«Արցախի ղեկավարությունը Ալիևի բարի կամքի դրսևորման դեպքում 15 օր հարկադիր աշխատանք կկատարի Բաքվի փողոցներում: Ղեկավարությունը չի հասկանո՞ւմ, որ իրենց այսօրվա կարգավիճակը Փաշինյանին ցուցաբերած աջակցության և իրենց անգործության հետևանքն է»,-ավելացրեց նա: Անդրադառնալով Քիշնևում այսօրվա հնգակողմ հանդիպմանը՝ պատգամավորը նշեց. «Փաշինյանը վտանգավոր հանցագործ է, նա գնացել է Քիշնև մեր պետության հանդեպ նոր հանցանքներ գործելու: ՔՊ-ի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու քաղաքականության պաշտպանելը հանցավոր խմբի փոխհամաձայնեցված գործողությունների դրսևորում է:»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ