ՀՀ ԱԳՆ-ն պետք է ԱՄՆ դեսպանին կանչեր ու բացատրություն պահանջեր Ալիևի «համաներումը» ողջունելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

Քիշնևյան հանդիպումը հերթական հայկական պարտությունն է լինելու։ Եվրոպան ու Ադրբեջանն իրենց շահերն են առաջ տանելու, գտել են թույլ իշխանություն, որին կարող են ճնշել, դրա համար էլ շտապում են, հասկացել են, որ Հայաստանի հաշվին կարող են իրենց շահերը լուծել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

«Նոր պարտություն է լինելու, Եվրամիությունն իր ներկայացուցիչներով՝ Գերմանիայով Ֆրանսիայով, իր իսկ շահերն է առաջ տանելու՝ ճանապարհների բացում, տարածաշրջանից ՌԴ-ի դուրսբերում: Եթե ՀՀ-ն չի ուզում Արցախը պաշտպանի, իրենք ի՞նչ պիտի անի:», - հավելեց Պողոսյանը։

Անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությանը, որտեղ նշված էր, որ ողջունում են Ալիևի՝ Արցախի ժողովրդին համաներում տալը, Պողոսյանը նշեց. «ԱՄՆ-ն ասում և անում է այն, ինչն իր շահերից է բխում, եթե այս պահին պետք է ողջունել Ալիևին, պուպուշիկացնել, որ իրենց ուզածներն առաջ տանի, այդպես կասի, պարզ ամերիկյան շահեր են, ինչպես մյուս երկրների մոտ: ՀՀ ԱԳՆ-ն պետք է ԱՄՆ դեսպանին կանչեր և բացատրություն պահանջեր: Փաշինյանը Զախարովային ասում էր՝ ինձ չի կարա մեկնաբանի, նունը թող ասի այս պարագայում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ