Փրկարարները Դեբեդ գետից քաղաքացու դի են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

դվ

 

Հունիսի 1-ին, ժամը 17։51-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում նկատվում է քաղաքացու դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Ախթալա հատվածի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ Դեբեդ գետից դուրս են բերել Ռ. Պ.-ի (ծնված 1949 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

--00—ՍՊ