«Կան կարևոր բաներ, որ պիտի իմանաք»․ Փաշինյանի ելույթը քննիչ հանձնաժողովում կլինի հրապարակային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

փաշինյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Փաշինյանի ելույթը կլինի հրապարակային․

«Կան կարևոր բաներ, որոնք դուք պետք է իմանաք»,- Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովում իր մասնակցության մասին Փաշինյանը հայտնել էր դեռ Պրահայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ․

«Ես հիմա «այդ թեմայի» վրա եմ կենտրոնացած, փորձում եմ հասկանալ՝ ինչ խոսեմ և ինչի մասին լռեմ, որ չվնասեմ պետությանը,- նշել էր նա։  
 

--00—ՍՊ