ԱՄՆ նախագահը նախ վայր է ընկել, հետո գլխով հարվածել ուղղաթիռի դռանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

261441

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գլխին հարված է ստացել, երբ հինգշաբթի երեկոյան Կոլորադոյից Վաշինգտոն վերադառնալուց հետո դուրս է եկել ուղղաթիռից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ 

Մինչ այդ, ԱՄՆ նախագահը երկրի ռազմաօդային ուժերի ակադեմիայում ավարտական ​​արարողության ժամանակ բեմ բարձրանալիս սայթաքել և վայր է ընկել։ Նա կարողացել է ոտքի կանգնել միայն թիկնապահների օգնությամբ։ 

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենը հայտնվում է նման իրավիճակներում։

--00—ՅՄ