Արցախում անասնաբուծության ոլորտի ծրագրերն ընթացքի մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

c3487cdf-7207-4fcf-8deb-a06526fc4897.jpg

Մայիսի 10-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ոլորտի պատասխանատուները «Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման  արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագրի» շրջանակում ստացված հայտերի հիման վրա ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով եղել են  հանրապետության մի շարք համայնքներում: Այս մասին տեղեկանում է Արցախի գյուղատնտեսության նախարարությունից:

Ըստ ԱՀ ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Ռադիկ Գևորգյանի, ընդունվել են բավականին մեծ թվով հայտեր՝ անասնաշենքերի և ձկնաբուծարանների կառուցման, վերակառուցման և վերանորոգման վերաբերյալ, որոնցից գերակշռող մասին տրվել է դրական եզրակացություն:

--00--ԶՀ