Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետն ու 2 տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

l-pUNsH8MfNQ.jpg

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը:

ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

--00—ՅՄ