Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր․ ՀԺ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

261469

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակավոր տեղափոխվել է Բաղրամյան 26-ի նստավայր:

«Մեր տեղեկություններով՝ Կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ են կատարվում, ինչով էլ պայմանավորված՝ ՀՀ վարչապետը որոշ ժամանակ կաշխատի Բաղրամյան 26-ից:

Նշենք, որ Բաղրամյան 26 հասցեում է տեղակայված ՀՀ նախագահի նստավայրը»:

--00—ՅՄ