ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։
«Մոսկվայում, համաձայն պետությունների ղեկավարների հանձնարարականների, սկսել է աշխատանքը եռակողմ աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շախին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ»,- ասել է նա։
--00—ՅՄ