ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Պարոն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»,-ասաց Քյարամյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ այս գործի շրջանակներում հարցաքննվել է, սակայն չէր նշել, թե ինչ կարգավիճակով։
«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ»,-ասել էր Փաշինյանը:
--00—ՅՄ