Խոշոր հրդեհ՝ Եղեգնաձոր քաղաքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

59ac9a69-1526-483d-80d3-37bd74284901.jpg

Հունիսի 2-ին, ժամը 15։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող խանութի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

--00--ԶՀ