Արցախի նախագահը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորներին, ներկայացրել ռազմաքաղաքական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

92473324-e2e8-42ec-a405-cd83fec5d2bb.jpg

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի  պատգամավորների հետ:

Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին:

Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:

--00--ԶՀ