Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ժամանումից հետո հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 10 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

36290976_0_0_1100_619_1920x0_80_0_0_c36f9674a6a8941e46481d2613d9a20d

Հունիսի 2-ին Flyone Armenia-ի Սանկտ Պետերբուրգ - Երևան չվերթի ժամանումից հետո, բորտուղեկցորդների կողմից հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 9,900 ԱՄՆ դոլար, անձը հաստատող փաստաթուղթ և անձնական այլ իրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ավիաընկերությունից, հայտնաբերված պայուսակը ավիաընկերության աշխատակիցների կողմից փոխանցվել է ուղևորին:

--00—ՅՄ