Արցախի ԱԳ նախարարին է փոխանցվել ԱՀ ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

351149885_768812748051163_724141224303800030_n

Հունիսի 2-ին Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդան Արաբյանին, ով նախարարին է փոխանցել ԱՄՆ Արիզոնա նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող հրովարտակը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրովարտակին կողմ քվեարկած բոլոր անհատներին և նշել, որ այն կարևոր քայլ է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջխաղացման գործում

--00—ՅՄ