«Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է համագործակցությունը ՆԳՆ փրկարար ծառայության հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

նգն

Հունիսի 2-ին, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

Հանդիպմանը ներկա էին նաև ծառայության տնօրենի տեղակալները և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

Ողջունելով հյուրերին՝ ծառայության տնօրենը կարևորեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ շարունակական համագործակցությունը, երկար տարիների համատեղ աշխատանքի փորձը։

Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն հայտնեց ընդունելության համար՝ նշելով, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և Փրկարար ծառայության համատեղ աշխատանքը հաջողված է, կան երկկողմ արդյունավետ համագործակցության մի շարք օրինակներ։

--00—ՍՊ