Արցախի ԱԺ խմբակցություններում քննարկվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

արցախի աժ

 

Մայիսի 31-ից հունիսի 2-ը Ազգային ժողովի «Ազատ հայրենիք - ՔՄԴ», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Արդարություն» խմբակցություններում քննարկվել է 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը: Տեղեկանում ենք Արցախի Ազգային ժողովը։

«ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցությունում 2022թ. պետական բյուջեի կատարողականը չի քննարկվել:

Քննարկումներին ներկա էին Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը և ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը, ովքեր պարզաբանումներ են տվել պատգամավորների հարցադրումներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ՍՊ