ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 18:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետություն և Երևանյան փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Հարություն Աղալարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 45-50 տարեկան կին հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն և օգնել է ժամանած Աբովյանի շտապօգնության բժիշկներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկվածի կյանքի համար: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
--00—ՍՊ