Էրդողանի երդմնակալությանը կմասնակցեն 20 ղեկավարներ, 45 նախարարներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

սվսվ

Հունիսի 3-ին, Թուրքիայի խորհրդարանում կկայանա Էրդողանի երդմանակալության արարողությունը։ Թուրքիայի նոր կառավարության կազմում չեն ընդգրկվի պաշտպանության նախարարը, արտգործնախարարը և ներքին գործերի նախարարը։

Pars Today-ի հաղորդմամբ՝ երդմնակալությանը կմասնակցեն 20 ղեկավարներ, 45 նախարարներ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը:

--00—ՍՊ