Փաշինյանն ու Ալիևը ձգում են փաստաթղթի ստորագրումը, վարչապետը կադաստրի թղթից խոսելով ժամանակ է շահում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Եվրամիության և ԱՄՆ-ի պահանջն է, որ Արցախում լինի միջազգային ներկայություն, ԵՄ զորքերը ապահովվեն Արցախի անվտանգությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվում: Կողմերի մոտ ժամանակ ձգելու ռազմավարություն կա, նրանք մտադրություն չունեն Արցախը հանձնել Եվրամիության կառավարմանը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

«ԵՄ-ն և ԱՄՆ-ն ՀՀ-ից պահանջում են արմատապես հարաբերությունները խզել ՌԴ-ի հետ, իսկ իշխանությունը դրան պատրաստ չէ, Արցախի մասին ՌԴ-ի առաջարկներն այս պահին իրագործելի չեն, քանի որ դեռ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը չի երևում: Փաշինյանի կողմից կադաստրի թղթի մասին հայտարարությունները հնարքներ են ժամանակ ձգելու նպատակով»,- ավելացրեց Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ՍՊ