Անբացատրելի է ցավն ու կսկիծը․ Այգեստանի միջնակարգ դպրոցը սգում է պատանի ըմբիշի մահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

սգ

Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է:

Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել՝ այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Մահացած երեխան Այգեստանի միջնակարգ դպրոցի աշակերտներից է եղել:

Դպրոցը հայտնել է իր ցավակցական խոսքը.

«Սիրելի Ռոբերտ,

Ցավալի է, որ կյանքում ամենադաժանը՝ մահը անժամանակ թակեց քո դուռը ու տարավ քո գեղեցիկ, ծաղկուն պատանեկան կյանքը: Մեր հուշերում կմնաս որպես խելացի ու շնորհալի աշակերտ, բարի ընկեր: Անբացատրելի է ցավն ու կսկիծը, որ ծվարել է բոլորիս հոգում:

Աստված լույսերի մեջ պահի հոգիդ»:

--00—ՍՊ