Զգալի առաջընթաց կա ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

overchuk

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպմանը Բաքվի և Երևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնեցման հարցում էական առաջընթաց է արձանագրվել, հանդիպման արդյունքներով հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:



«Նիստն անցավ կառուցողական մթնոլորտում։ Մասնավորապես, ընդհանուր ըմբռնում է ձեռք բերվել Երասխ - Ջուլֆա - Մեղրի - Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ», - Օվերչուկի խոսքերն է մեջբերվում ՌԴ կառավարության հեռագրում։ 

Նշվում է, որ կայացած բանակցությունների արդյունքները կզեկուցվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում:



--00—ՍՊ