Փաշինյանն ու Ալիևը կարճ զրույց են ունեցել Անկարայում․ ներկա է եղել նաև Թուրքիայի նախկին վարչապետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Снимок

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա»  կարճ զրույց են ունեցել Անկարայում Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Արարողության շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել։ Նրանց կողքին ներկա է եղել Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը»,-հաղորդում է CNN Türk-ը։

--00—ՅՄ