Ծեծկռտուք՝ «Գինու փառատոնին»․ կարմիր բերետավորը տապալում է քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

sg





Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել կից գրառմամբ. «Գինու փառատոնի անփառունակ էջերից. 18+»: 



Տեսանյութում երևում է, թե ինչպես է կարմիր բերետավորը հարձակվում երիտասարդի վրա, հարվածում և տապալում նրան։



Հիշեցնենք՝ այս օրերին մայրաքաղաքում ընթանում է «Երևանի գինու օրեր» փառատոնը։ Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցները ողողված են գինովցած մարդկանցով, որոնք ավանդաբար ամեն տարի նշում են տոնը։

--00—ՍՊ