Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

afasf

Ոստիկանական համազգեստ կրող ու ծառայություն իրականացնող մարդը, պատկերավոր ասած, «բանտարկվում է» վարքագծային սահմանափակումների մեջ, որոնք ամրագրված են օրենքով, այd մասին գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Գինու փառատոնի միջադեպին։ 

«Հասարակ քաղաքացին կարող է «բարոյապես ճիշտ» լինել՝ իրեն հայհոյողին գետին տապալելով, բայց ոստիկանը՝ երբեք։ Սա՛ է պահանջում Սահմանադրական իրավունքը։ Սա՛ է պարտավոր ապահովել քաղաքական իշխանությունը։

Իսկ եթե մենք դեմ ենք «խաղի այս կանոններին», ապա ընդամենը պետք է փոխել դրանք: Ի դեպ, հնարավոր է՝ ճիշտը հենց դա է։ Բայց քանի դեռ չեն փոխվել, վտանգ չներկայացնող մարդու նկատմամբ ոստիկանական ուժի ցանկացած արդարացում կարող է ընկալվել որպես «կանաչ լույս»։

Ի դեպ, «քաղաքականությամբ չզբաղվող», բայց բերետի օպերկոտից վրդովված գինեմոլներին տեղեկացնեմ, որ, օրինակ, անցյալ տարի էս օրերին ընդդիմադիրի ձեռք կոտրած բերետին, որը տեսագրությամբ հստակ արձանագրված է, մինչ օրս անգամ մեղադրանք չեն առաջադրել։ Կարողա՞ մի քիչ էլ է՛դ փաստից վրդովվեք։ Թե՞ մենակ խմած, լակոտի պես պահող ու «քաղաքականությամբ չզբաղվող»-ների ծեծն է անթույլատրելի»,- գրել է նա։ 

--00—ՍՊ