Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 300-ի․ ընդդիմությունը կոչ է անում հրաժարական տալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

հնդկաստան

Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է 300-ի, հաղորդում է Hindustan Times-ը։



Պարբերականի տեղեկություններով՝ այս պահին գրանցվել է 294 մարդու մահ։ Եվս 100 ուղևոր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Տուժածների թիվը գերազանցում է 1000-ը։

Վերջին 20 տարվա ընթացքում խոշորագույն երկաթուղային աղետի ֆոնին ընդդիմությունը կոչ է անում Հնդկաստանի երկաթուղիների, կապի, էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշվինի Վայշնավային հրաժարական տալ:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ երկրի արեւելքում գտնվող Օդիշա նահանգի Բալասորե քաղաքի մոտ։ Երկաթուղային տրանսպորտի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ մարդատար գնացքի 10-12 վագոն դուրս է եկել ռելսերից և հայտնվել հարակից գծի վրա։

--00—ՍՊ