Բախումներ՝ Սենեգալում․ զոհերի թիվը հասել է 10-ի․ Reuters

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

սենեգալ

Սենեգալում ոստիկանության և ընդդիմության կողմնակիցների միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի, հաղորդում է Reuters-ը։ 

Հիշեցնենք՝ բողոքի ակցիաները սկսվել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ուսման Սոնկոյի դատավճռից հետո, որտեղ նա մեղադրվել է երիտասարդներին ապականելու մեջ։

Բանտային պատիժը թույլ չի տալիս նրան մասնակցել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին:

--00—ՍՊ