Հացահատիկի, բուսական յուղերի գները նվազել են, բրնձի, շաքարի եւ մսի գները՝ աճել․ ՄԱԿ ՊԳԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

ՄԱԿ ՊԳԿ

Մայիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը նվազել է, ինչը կապված է հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի եւ կաթնամթերքի գնանշումների զգալի անկման հետ, հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով  գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 124,3 միավոր էր, որը 2,6 տոկոսով ցածր է ապրիլի ցուցանիշից եւ 22,1 տոկոսով ցածր 2022 թվականի մարտին արձանագրված ռեկորդային ցուցանիշից։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4,8 տոկոսով, որտեղ առաջատարը եգիպտացորենի համաշխարհային գների 9,8 տոկոս հասնող անկումն է՝ պայմանավորված արտադրական բարենպաստ հեռանկարին զուգահեռ ընթացող՝ ներմուծման սակավ պահանջարկով։ Հացահատիկի միջազգային գները, եւս, 3,5 տոկոսով նվազել են, որը կապված է մատակարարումների եւ հացահատիկի Սեւծովյան նախաձեռնության ընդլայնման հետ։ Ի տարբերություն վերջինիս, բրնձի միջազգային գները շարունակում են աճել մայիսին, ինչին նպաստում են Ասիայից գնումները եւ արտահանող որոշ երկրներից, ինչպիսիք են Վիետնամը եւ Պակիստանը, մատակարարումների սակավացումը։

ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը մայիսին 8,7 տոկոս նվազում է արձանագրել, որը միջինում 48,2 տոկոսով ցածր է նախորդ տարվա մակարդակից։ Ապրիլ ամսվանից արմավենու միջազգային գները զգալի անկում են գրանցել, քանի որ համաշխարհային ներմուծումների արդեն տեւական ժամանակ զուսպ տեմպը համընկել Է խոշոր արտադրող երկրներում արտադրանքի աճի հետ: Բրազիլիայում սոյայի առատ բերքի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվածից ավելի մեծածավալ պաշարների պայմաններում արդեն վեցերորդ ամիսն անընդմեջ նվազում են սոյայի համաշխարհային գները: Կանոլայի եւ արեւածաղկի յուղերի գները գլոբալ մատակարարումների ավելացման շնորհիվ շարունակում են անկում ապրել։

--00—ՍՊ