Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել․ դավաճան անվանելը Փաշինյանի համար վիրավորական չի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

dd

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ոստիկանությունը իրադարձություններից հետ է մնացել ու տեղյակ չի, որ Փաշինյանին դավաճան կամ թուրք անվանելը վերջինիս համար վիրավորական չի:

ՆԳ նախարարն ընկալման հետ կապված ակնհայտ խնդիր ունի: Եթե Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք կամ դավաճան են անվանում, ինչի ե՞ն բերման ենթարկում իրերն իրենց անուններով կոչողներին:

Ոստիկանությունում չեն վիրավորվում կամ չեն արձագանքում, երբ իրենց շեֆը Թուրքիայում մեր տղերքի դահիճների հետ քեֆ է անում, ուրախ զրույցներ վարում, հրապարակային հավաստիացնում, որ հայրենիք հանձնելու մտադրություն ունի, բայց երբ բանը հասնում է Փաշինյանին իր բուն էությունն ու առաքելությունը հիշեցնելուն` խառնվում են իրար»։

--00—ՍՊ