Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ․ քննարկել են տարածաշրջանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

sv

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև, հաղորդում է Interfax-ը։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել:

Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Բայրամովը Ֆիդանին հրավիրել է այցելել Ադրբեջան։

--00—ՍՊ