Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

d

Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 4 սեթում՝ 1։6, 6։4, 9։7, 4։1 հաշվով հաղթանակի  հասավ իտալացի Լորենցո Սոնեգոյի նկատմամբ։ Մրցախաղը տևեց 3 ժամ 26 րոպե, գրում է armsport-ը։ 

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար հայ թենիսիստը կմրցի Ջոկովիչ-Վարիլաս զույգի հաղթողի հետ։

Ֆրանսիայի բաց առաջնության գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է

--00—ՍՊ