Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 մեքենաներ․ կա վիրարավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

dsgdsg

Այսօր՝ հունիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ բախվել են Mercedes, Hyundai, Mazda և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 8-րդ բժշկական կենտրոն։ 

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վթարի փաստով՝ Գ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Վթարված ավտոմեքենաներից Hyundai Elantra-ն ու Mazda-ն եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։ 

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորի ինքնությունը։ 

--00—ՍՊ