ՀԱՊԿ-ում գտնվելը խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը այլ երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

f

ՀԱՊԿ-ը նախկինում որոշակի սահմանափակումներ էր ստեղծում այլ գործընկերների հետ անվտանգության ոլորտում համագործակցություն ունենալու: ՀԱՊԿ-ում գտնվելը մեծ հաշվով որոշակի խնդիրներ ստեղծում է, բայց չի սահմանափակում մեր համագործակցությունը տարբեր երկրների հետ, այդ մասին «Հանրայինի» հարցազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության  խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը․

«Վերջերս արևմտյան մի երկրի հետ անվտանգության ոլորտում աշխատելու քննարկումներ էինք ունենում, ու մեզ ոչ ռազմական տարբերակով աջակցության հարց էր քննարկվում։ Սկզբնական շրջանում, երբ մենք քննարկում էինք, նրանք ասում էի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց, երբ աշխատանքային խումբն այցելել  է ու քննարկումներ ենք ունեցել, նրանց վերաբերմունքը  բազմաթիվ հարցերում Հայաստանի նկատմամբ փոխվել է»,- ասել է նա:

ԱԽ քարտուղարը նաև նշում է՝ Արդբեջանի երեք հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը որևէ աջակցություն չի ցույց տվել, երբ ՀՀ-ն այլընտրանքներ է փնտրել և գտել, դրանից հետո ՀԱՊԿ-ը սկսել է առաջարկել իր օգնությունը․

«Մենք ինտենսիվ աշխատում ենք արևմտյան գործընկերների հետ՝ անվտանգության ոլորտում համագործակցությունը ամրապնդելու համար ու շարունակելու ենք աշխատել»,- ասաց Գրիգորյանը:

--00—ՍՊ