Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կկայանա հունիսին Վաշինգտոնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Screenshot_5

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա հունիսին Վաշինգտոնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անխուսափելի է․«Մոտ ժամանակներս Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը»,-ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերով, խաղաղության պայմանագրի մասով կողմերի միջև կան չհամաձայնեցված կետեր, ուստի բանակցությունները կշարունակվեն։

--00—ՅՄ