«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ շաբաթօրյակին ընդառաջ․ տրվել են հեռախոսահամարներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

1

Մարտի 23-ին հայտարարված համապետական մաքրության օրվան ընդառաջ` ՀՀ բոլոր մարզպետարանների, համայնքների պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում արդեն հրապարակվում են տեղեկատվություն՝ շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված, տեղադրվում են մաքրման ենթակա տարածքների սխեմաները:

Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Շաբաթօրյակը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում: Այդ օրը աղբակույտերից կմաքրվեն զբոսաշրջային ուղղությունները, պատմամշակութային հուշարձանները, հատուկ պահպանվող տարածքներն ու զբոսայգիները, միջհամայնքային ճանապարհներն ու բնակավայրերին հարակից տարածքները:

Մաքրության օրվա շրջանակում շահագրգիռ կազմակերպությունների, պետական տարբեր մարմինների, համայնքների ակտիվ համագործակցության, հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարներով` 010-511-398, 010-511-327:

Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կարող են զանգահարել ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում գործող հետևյալ հեռախոսահամարներով․

Երևան- 011-51-41- 76

Շիրակի մարզ- 0312-3-71-61

Տավուշի մարզ- 093-11-04-79

Լոռու մարզ- 094-24-75-11

Արագածոտնի մարզ- 0232-3-23-74

Կոտայքի մարզ- 093-21-55-77

Գեղարքունիքի մարզ- 093-63-62-47

Արարատի մարզ- 093-07-68-88

Արմավիրի մարզ- 093-32-95-75

Վայոց ձորի մարզ- 077-21-21-73

Սյունիքի մարզ- 098-78-48-48

 

Տեսանյութեր

Live

Լրահոս