«Աստված մեծ ա, դուխներդ չգցեք». դատարանը կրկին կալանավորեց Գայանե Հակոբյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

Աշոտ Փաշինյանի գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) կրկնակի կալանավորումն անակնկալ չէր։  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։

«Վերաքննիչի որոշումից սկսած առավոտից խաղ էր գնում։ Այս որոշումը կայացվել է շատ ավելի վերևում, քան դատարանում։ Մեր բարձրացրած իրավական խնդիրը այն էր, որ վարչապետի կողմից առկա է ուղղակի ազդեցություն դատարանի վրա», - նշեց նա։

Քիչ առաջ դատարանը 1 ամիս 15 օր ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։

Վերաքննիչի՝ տնային կալանքի որոշման մասով փաստաբանն ասաց, որ գործ ունեն մի մեղադրանքի հետ, որտեղ ուղղակի մասնակցություն ունի վարչապետը՝ որպես առաջին դեմք․ «Մենք այդ մասով կներկայացնենք պատշաճ ապացույցներ Փաշինյանի՝ հնարավոր մասնակցության մասին», - ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ