Թուրքական մեդիայում անորոշ է մնում այն հարցը, թե ով է լինելու ԶՈւ գլխավոր շտաբի պետը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

a51717cf-ae03-46d7-b2ed-b4a21fa03bd9.jpg

Հունիսի 3-ին Թուրքիայում նորանշանակ կառավարության կազմի հրապարակումից հետո թուրքական մեդիայի ուշադրության կենտրոնում է հայտվնել այն հարցը, թե ովքերն են զբողեցնելու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ստամբուլի նահանգապետի և ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնները։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Սակայն, ի տարբերություն կառավարության կազմի մասին շրջանառվող տարբեր տեսակետների, խնդրո առարկա նշանակումների հարցն ավելի մշուշոտ է, այն է՝ հնարավոր և ոչ մի թեկնածուի անուն չի շրջանառվում:

Միայն մեկ օրինաչափություն է առաջ քաշվում, այն էլ պաշտպանության ոլորտում նշանակումների հետ կապված, ըստ որի՝ Թուրքիայի պաշտպանության նորանշանակ նախարար Յաշար Գյուլերը նախկին նախարար Հուլուսի Աքարի օրինակով ևս այդ պաշտոնին է նշանակվել գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնելուց հետո:

Հիշեցնենեք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների արդյունքներով (նախագահական ընտրությունների 1-ին փուլ՝ մայիսի 14,  2-րդ փուլ՝ մայիսի 28) նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 3-ին նախագահի երդմնակալության արարողությունից հետո հրապարակել էր կառավարության նոր կազմը:

Կառավարության նոր կազմի ադրյունքում փոխվել էին բոլոր գերատեսչությունների ղեկավարները բացառությամբ երկուսի՝ առողջապահության ու մշակույթի և տուրիզմի, որի արդյունքում էլ անհրաժեշտություն էր առաջացել  նոր նշանակումներ իրականացնել Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավարի (նախկին ղեկավար Հաքան Ֆիդան, ով  այժմ զբաղեցնում է արգործնախարարի պաշտոնը), Ստամբուլի նահանգապետի (նախկին նահանգապետ Ալի Յերլիքայա, ով  այժմ զբաղեցնում է Ներքին գործերի նախարարի պաշտոնը) և գլխավոր շտաբի պետի  (նախկին պետ Գեներալ Յաշար Գյուլեր, ով  այժմ զբաղեցնում է պաշտպանության նախարի պաշտոնը) պաշտոններում:

--00--ԶՀ